Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ փոխխոսնակ. «ԼՂ ժողովուրդը երբեք չի եղել եւ չի լինելու Ադրբեջանի կազմում» (Տեսանյութ)

Հունիս 27,2016 15:24

«Ադրբեջանի նախագահն իր ամպուլայի մեջ էր: Նրա հայտարարությունները լի էին պատմական անճշտություններով»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն`անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի`Սանկտ-Պետերբուրգի հանդիպման մասով արած գաղտնազերծումներին:

«Հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։ Ադրբեջանի պատմական հողերի վրա Լեռնային Ղարաբաղը երբեք ձեռք չի բերի անկախություն, երբեք չի ստեղծվի հայկական երկրորդ պետականություն։ Սա գլխավոր հարցն է: Ինչ վերաբերվում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին, դա ապագայի հարց է։ Իհարկե, որոշակի կարգավիճակ կարող է տրվել։ Ադրբեջանի կազմում կա Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը։ Եվրոպայում, այլ պետություններում զարգացող փորձեր և տարբեր կարգավիճակներ կան, բայց այդ կարգավիճակը չպետք է խախտի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»,- ասել էր Ադրբեջանի նախագահը` նաեւ հավելելով, որ այս փուլում անհրաժեշտություն չի տեսնում հետաքննության մեխանիզմների տեղակայման համար:

«Կարծում եմ, որ այստեղ Մինսկի խմբի համանախագահ երկրները պետք է իրենց դիրքորոշումը ցույց տան Ալիեւի նման հետքայլի եւ մերժողական մոտեցման հետ կապված»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

ԱԺ փոխնախագահը նշեց, որ Լեռնային Ղարաբաղը ոչ մի կարգավիճակով չի կարող ընդգրկվել Ադրբեջանի կազմում: Ղարաբաղի ժողովուրդը, նախկինում ԼՂ ինքնավար մարզը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում, Ալիեւն էլ բլեֆ է անում:

«Պարոն Ալիեւը չի Ղարաբաղի ժողովրդին անկախություն տվողը: Աստված է տալիս յուրաքանչյուր ազգին ազատության եւ անկախության ձգտումը: Միջազգային իրավունքն էլ այդ իրավունքը ընձեռում է ցանկացած ժողովրդին, այդ թվում նաեւ Արցախի ժողովրդին: Ինձ համար առնվազն տարօրինակ է, թե ինչու Մեծ Բրիտանիայի ժողովուրդն իրավունք ունի հանրաքվեով որոշել՝ մնա՞լ ԵՄ կազմում, թե` ոչ, Շոտլանդիան իրավունք ունի հանրաքվեի միջոցով իր կարծիքն արտահայտել, Կոսովոն ինքնորոշման իրավունք ունի, հենց հերթը հասնում է ԼՂ ինքնորոշման իրավունքի իրացմանը, հայտնվում են դեմքեր, ովքեր հարցականի տակ են առնում: ԼՂ ինքնորոշման իրավունքի իրացումը, կամարտահայտությունը երբեք չի կարող դրվել հարցականի տակ: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը երբեք չի եղել եւ չի լինելու Ադրբեջանի կազմում: Թող Արցախից այն կողմ գտնվող նավթադոլարներով հարուստ երկրում մոռանան դրա մասին»,- ասաց նա:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930