Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԲՈՀ-ի նախագահ. «Յուրաքանչյուր գիտնական պետք է պատասխանատվություն կրի»

Հունիս 27,2016 14:20

«Առավոտը» Բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ) նախագահ Լիլիթ Արզումանյանին խնդրեց մեկ-երկու ցցուն փաստ բերել՝ առանց անուններ նշելու, գիտական աշխատանքների վատ որակի վերաբերյալ:

«Եթե ընդհանուր տխուր վիճակի պատճառը ցցուն մի քանի փաստերը լինեին, ես կասեի, բայց դրանք եղանակ չեն ստեղծում: Եթե գիտության գնահատման համակարգում գիտական աշխատանքը գրել են տալիս ու գրողը գիտնականն է, եթե «այդ աշխատանքով» հասցնում են պաշտպանության և հասցնողները գիտնականներն են, եթե «այդ աշխատանքով» պաշտպանում են և դրական քվեարկողները գիտնականներն են… էլ ցցուն փաստ մնա՞ց»,- ասաց տիկին Արզումանյանը:

ԲՈՀ-ի նախագահը այնուհետեւ հավելեց. «Այսօր պարզվում է, որ այս երևույթի դեմ պայքար մղողը ԲՈՀ-ն է ու մի քանի սրտացավ գիտնականներ: Ես համոզված եմ, որ մենք վերակենդանացման մեծ խնդիր ունենք հասարակության բոլոր բնագավառներում, որին պետք է լծվեն հայրենիքի ցավով ապրող հնարավորիս շատ մարդիկ: Յուրաքանչյուր գիտնական պետք է պատասխանատվություն կրի յուրաքանչյուր գիտական աստիճանի վկայագրի համար, յուրաքանչյուր գիտնական պետք է ընկալի դա որպես իր արժանապատվության խնդիր: Եվ ընդհանրապես` քանի դեռ յուրաքանչյուր հայ աղբը աղբամանում չի լցնում` իրավունք չունի լավ երկրում ապրելու հավակնություն ունենալ»:

Մանրամասները՝ հունիսի 28-ի տպագիր «Առավոտում»

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930