Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վրաստանը վերացրել է պարտադիր զինծառայությունը. Sputnik

Հունիս 27,2016 13:14

Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին օրենք է ստորագրել, որի համաձայն` Վրաստանում դադարեցվում է պարտադիր զինվորական ծառայությունը։ Այս մասին տեղեկացնում է Sputnik միջազգային լրատվական գործակալության վրացական ծառայությունը։

Անդրադառնալով պարտադիր զինվորական ծառայության վերացմանը՝ Վրաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարն ասել է. «Իմ խոստումներից մեկը Վրաստանում պարտադիր զինվորական ծառայության վերացումն էր։ Առանց այն էլ բոլորը պետք է ցանկանան ծառայել Վրաստանի զինված ուժերում, քանի որ մեր զինված ուժերը արժանի են դրան, իսկ ով չի ուզում, մենք բռնի չենք ստիպելու»։

Ուշագրավ է, որ Խիդաշելին պարտադիր զինվորական ծառայության վերացման մասին օրենքը ստորագրել է ԶԼՄ-ների ներկայությամբ։

Տեղեկացնենք, որ այսօրվա դրությամբ՝ Վրաստանի ԶՈՒ-ն բաժանվում է 4 մասի՝ պարտադիր, պայմանագրային, կադրային և պահուստային։ Պարտադիր զինվորական ծառայությանը ենթակա են Վրաստանի 18-27 տարեկան քաղաքացիները։ Վրաստանում պարտադիր զինվորական ծառայության ժամկետը մեկ տարի է։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930