Ադրբեջանի բռնցքամարտի ֆեդերացիան հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ այդ երկիրը ներկայացնող բռնցքամարտիկները չեն մեկնի Ցխինվալ՝ մասնակցելու բռնցքամարտի միջազգային մրցաշարի։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Vesti.az-ը։
Ադրբեջանի բռնցքամարտի ֆեդերացիայի տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Ո´չ Ադրբեջանի բռնցքամարտիկները, ո´չ էլ ադրբեջանական ակումբների բռնցքամարտիկները չեն մեկնի Ցխինվալ, որովհետև դա անջատողական շրջան է»։
Տեղեկացնենք, որ Հարավային Օսեթիայի մայրաքաղաք Ցխինվալում 2016թ. հունիսի 25-ին մեկնարկել է «Հարավային Օսեթիայի նախագահի միջազգային առաջին մրցաշարը», որին մասնակցելու հրավեր էին ստացել բռնցքամարտիկներ Մոսկվայից, Ղրիմից, Աբխազիայից, Ադրբեջանից, Չեխիայից և Ղրղզըստանից։