Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ և ՌԴ բուսասանիտարիայի ոլորտի պատասխանատուները քննարկել են միասնական տնտեսական գոտում հետագա համագործակցության հնարավորությունները

Հունիս 27,2016 13:05

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հրավերով՝ հունիսի 21-24-ը Հայաստանում էր ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության պատվիրակությունը՝ ծանոթանալու Հայաստանում պտուղ-բանջարեղենի արտադրության ու պահման պայմաններին, ինչպես նաև արտահանման սերտիֆիկացման գործընթացներին:

Ծառայության պետ Արմեն Հայրապետյանի հետ հանդիպման ընթացքում մասնավորապես քննարկվել է բուսասանիտարական ենթահսկման բեռների՝ ՌԴ անխափան արտահանման հարցը, խոսվել է ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության ու հսկողության համատեղ միջոցառումների արդյունավետության մասին: Կարևորվել է վերահսկողություն իրականացնող երկու կառույցների միջև ամենօրյա և սերտ փոխգործակցությունը, ինչը հնարավորություն կընձեռի արագ արձագանքել հնարավոր խնդիրների առաջացման դեպքում: Արմեն Հայրապետյանը նշել է, որ ներկայումս Հայաստանում ակտիվորեն ստեղծվում են ջերմոցային տնտեսություններ՝ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ, ինչը հայկական ծագման պտուղ-բանջարեղենը միջազգային շուկայում մրցունակ դարձնելու լավ հնարավորություն է ստեղծում: Միայն 2016 թվականի տարեվերջին նախատեսվում է ջերմոցային տնտեսությունների տարածքներն ավելացնել ևս 70 հեկտարով:

Դաշնային ծառայության պատվիրակությունն այցելել է փակ գրունտում բանջարեղենի մշակմամբ զբաղվող մի շարք խոշոր ընկերություններ, ինչպես նաև՝ խնձորենու և ծիրանենու այգիներ: Ռուս մասնագետները տեղում պարզել են, որ ջերմոցներում բանջարեղենի և հատապտուղների աճեցման ժամանակ օգտագործվում է վնասատու կարանտին օրգանիզմների դեմ պայքարի կենսաբանական միջոց, ինչն արտադրանքը դարձնում է էկոլոգիապես մաքուր:

Այցի շրջանակներում ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության պատվիրակությունը ծանոթացել է նաև ՍԱՊԾ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների» կենտրոնի աշխատանքներին՝ հավաստիանալով, որ լաբորատորիայի նյութատեխնիկական հագեցվածությունը նորագույն սարք-սարքավորումներով և մասնագետների որակավորումը թույլ են տալիս ՀՀ-ում իրականացնել հետազոտություններ Եվրասիական տնտեսական միության արդի պահանջներին համապատասխան:

ՀՀ և ՌԴ բուսասանիտարիայի ոլորտի պատասխանատուները քննարկել են միասնական տնտեսական գոտում հետագա համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները:

Այցի վերաբերյալ Ռոսսելխոզնադզորի պաշտոնական հաղորդագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ

 

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930