Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին խոսել է այն սխալների մասին, որոնց հետևանքով նրա թիմը պարտվեց 2012թ. ընտրություններում։ Այս մասին տեղեկացնում է վրացական է Грузия Online լրատվականը։
Սահակաշվիլին ասել է, որ 4 տարվա ընդդիմադիրի փորձը լիովին բավական է, որ կարողանա վերլուծել քաղաքական գործընթացները։ Նրա խոսքերով՝ շատ հաճախ, երբ իրականացվում էին բարեփոխումներ, ուշադրություն չէին դարձնում հասարակական կարծիքի վրա և չէին բացատրում հանրությանը, թե ինչի համար է այս կամ այն բարեփոխումը. «Բաթումիում մեր ամենամեծ սխալն ու ձախողումն այն էր, որ շատերը չզգացին իրենց այդ ամենի մի մասը։ Այստեղ չի կարելի մեղադրել ժողովրդին։ Այժմ շատ կարևոր է վերադառնալ ժողովրդի ներգրավման գործին։ Մարդիկ պետք է հասկանան, որ մենք փոխվել ենք, շատ բան ենք սովորել, այդ թվում և լավ դաս ենք ստացել»։