Այս պահին Ազգային ժողովի շենքի դիմաց տեղի է ունենում «Մենք ենք տերը մեր երկրի» քաղաքացիական նախաձեռնության «Չենք հանձնելու մեր երկիրը օտարին» կարգախոսով բողոքի ցույցը, որի նպատակն է կանխել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հակաօդային միասնական պաշտպանության մասին համաձայնագրի վավերացումը:
Նշենք, որ այսօր սկսված ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկման է դրվելու նշյալ համաձայնագիրը ընդունելու հարցը:
Ցուցարարների խոսքով՝ համաձայնագիրը բխում է միայն Ռուսաստանի շահերից, վերջինս էլ Ադրբեջանի աջակիցն է:
Կարդացեք նաև
Aravot.am-ի հետ զրույցում «Նոր Հայաստանի» անդամ Անդրիաս Ղուկասյանը նշեց, որ Արցախը մինչ օրս դիրքորոշում չի հայտնել համաձայնագրի մասին, հետեւաբար դրանում խնդիր կա:
Մանրամասները՝ քիչ ուշ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ