Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Կալանավորում են մեր հայրենիքի ազատագրումը». Փոստանջյանն ու Փաշինյանը՝ Սեֆիլյանի ձերբակալության մասին (Տեսանյութ)

Հունիս 27,2016 12:29

«Բոլոր հիմքերը կան պնդելու, որ գործ ունենք հերթական քաղաքական հետապնդման հետ»,- այսօր ԱԺ նիստի սկզբում Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությանն անդրադառնալով՝ հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Նա հիշեցրեց, որ դեռեւս 1 տարի 3 ամիս առաջ էր Սեֆիլյանի գործող նախաքննություն արվում, դա դեռ չի ավարտվել, ըստ էության, նախաքննություն չկա էլ ու հիմա երկրորդ քրգործն է հարուցվում. «Ես դատապարտում եմ ՀՀ-ում շարունակվող քաղաքական հետապնդումները, որոնք իրականացվում են քրեական հոդվածների տանիքի տակ: Կարծում եմ, որ ՀՀ շահերից է բխում օր առաջ ազատվել քաղբանտարկյալ ունեցող երկրի պիտակից: Ես դատապարտում եմ Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությունը եւ բոլոր քաղբանտարկյալների՝ բանտում գտնվելը»:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարությունից հետո արձագանքեց. «Վարման կարգի հետ ընդհանրապես առնչություն չուներ: Չցանկացա վիրավորել ընդհանրապես»:

Զարուհի Փոստանջյանը նույնպես անդրադարձավ Սեֆիլյանի ձերբակալությանը. «Հատկապես այն պարագայում, երբ հայտարարվում է, որ պատրաստ ենք ազատագրել մեր հայրենիքը, ունենք համապատասխան զինված ուժեր եւ մարդիկ, ովքեր պատրաստ են մեկնել առաջին գիծ, այս հայտարարություններից հետո մարդկանց կալանավորում են: Փաստորեն, կալանավորում են մեր հայրենիքի ազատագրումը»:

Սամվել Ֆարմանյաննն էլ փոխանցեց Արթիկի բնակիչների անհանգստությունը վերջին աղետից հետո փոխհատուցման ժամկետների վերաբերյալ: Նա խնդրեց Գալուստ Սահակյանին, որ խոսի կառավարության հետ եւ տեղեկացնի, թե օժանդակությունն ինչ ժամկետներում կտրամադրվի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930