«Գազպրոմ Արմենիա» ընկերության աշխատակիցներն իրենց աշխատավարձերից կամավոր մասհանումներ են կատարել, որի արդյունքում հավաքված գումարը հատկացվել է 2016թ. ապրիլի 2-ից 5-ը մարտական գործողությունների ժամանակ և դրանից հետո հրադադարի խախտման հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքներին:
Շարքային, սպայական կազմի, պայմանագրային և զորային ռեսուրսի զոհված զինծառայողների բոլոր ընտանիքներին որպես դրամական աջակցություն տրամադրվել է 1 միլիոն դրամ:
Իսկ ապրիլի 2-ի մարտական գործողությունների ժամանակ զոհված փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի ընտանիքի համար Գյումրի քաղաքում ձեռք է բերվել երեք սենյականոց բնակարան:
«Գազպրոմ Արմենիա» ընկերության մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանի ֆեյսբուքյան գրառումը