Ադրբեջանի արտաքին գերատեսչության մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը հայտարարություն է տարածել՝ կապված 2016թ. հունիսի 24-26-ին Հռոմի Ֆրանցիսկոս պապի՝ առաջին քրիստոնյա երկիր կատարած այցելության հետ։ Այս մասին տեղեկացնում է Minval.az-ը։
Ադրբեջանի ԱԳՆ-ի բարձրաստիճան պաշտոնյայի տարածած հայտարարության մեջ մասնավորապես նշվում է. «Հռոմի պապ Ֆրանցիսկոսի՝ Երևանում արած հայտարարությունը, որտեղ նա խաղաղության կոչ էր անում Լեռնային Ղարաբաղում, կոչ էր հայկական ուժերի կողմից ադրբեջանական տարածքների, այդ թվում Լեռնային Ղարաբաղի բռնազավթմանը վերջ դնելու, ադրբեջանական բռնազավթված տարածքներից հայկական զինված ուժերի դուրս բերման, Ադրբեջանի փախստականների վերադարձի ապահովման մասին»։
Հայտարարության վերջում Հաջիևը հույս է հայտնել, որ պաշտոնական Երևանը հետևություններ կանի Հռոմի պապի կատարած կոչից։