Վանաձորում անցկացվեց Սեուլի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ազատ ոճային ըմբիշ Ստեփան Սարգսյանի մրցանակների միջազգային 21-րդ խաղարկությունը: Հայաստանի ներկայացուցիչներից յոթ հոգի բարձրացան պատվո պատվանդան:
57 կգ Գարիկ Բարսեղյանը եւ 97 կգ Գիորգի Կետուեւը դարձան մրցաշարի հաղթող, Գրիգոր Գրիգորյանը՝ 77 կգ եւ Շամիր Աթյանը՝ 86 կգ արժանացան արծաթե, իսկ 125 կգ Լեւան Բերիանիձեն, 65 կգ Նարեկ Սիրունյանը եւ 57 կգ Գառնիկ Մնացականյանը՝ բրոնզե պարգեւների:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը armnoc.am-ի