Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիևը գաղտնազերծել է պետերբուրգյան հանդիպման մանրամասները. APA.az

Հունիս 27,2016 11:54

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անդրադարձել է 2016թ. հունիսի 20-ին Ռուսաստանի Դաշնության հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ նախագահների միջև կայացած հանդիպման մանրամասներին։ Այս մասին տեղեկացնում է APA.az լրատվական գործակալությունը։

Ալիևը դրական է համարել հանգամանքը, որ Վիեննայի հանդիպումից մեկ ամիս անց, Սանկտ Պետերբուրգում ևս առիթ ստեղծվեց, որ կողմերը ևս մեկ հանդիպում անցկացնեն. «Մենք դրական ենք գնահատում այդ հանդիպումը։ ԱԳՆ-ն արտահայտել է հանդիպման մասին Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումը և այդ դիրքորոշումը, իհարկե, բաց է նաև հանրության համար»։

Ալիևը հույս է հայտնել, որ բանակցային գործընթացը կշարունակվի արագացված տեմպով, նրա խոսքերով՝ բանակցությունները պետք է կոնկրետ և էական լինեն, ոչ թե անցկացվեն ձևի համար։

Ալիևը խոսել է նաև Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածության մասին՝ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերն ուսումնասիրելու համար ԵԱՀԿ Մինսկի խմբի գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի անդամների ավելացման և հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը հետաքննող մեխանիզմի ներդրման վերաբերյալ. «Կարող եմ ասել, որ եթե այսօր այնտեղ աշխատում է 6 մարդ, այդ թիվը կարող է ավելացվել առավելագույնը 2-2,5 անգամ։ Եթե հաշվի առնենք հանգամանքը, որ շփման գիծը ձգվում է տասնյակ կիլոմետրեր, այստեղ խոսք չի գնում մեծ առաքելության մասին։ Ինչ վերաբերվում է հայերի կողմից որպես նախապայման առաջ քաշված հրադադարի խախտման դեպքերն հետաքննող մեխանիզմների ներդրմանը, կարծում եմ, որ այս փուլում, նման անհրաժեշտություն չկա։ Առաջինը՝ այդպիսի մեխանիզմներ գոյություն չունեն։ Մեզ ոչ մեկը չի ասում, թե ինչ են իրենցից ենթադրելու այդ մեխանիզմները, երկրորդը՝ ո՞րն է դրա իմաստը։ Եթե դրա տակ հասկացվում է հակամարտության սառեցում և շփման գծում ինչ-որ լրացուցիչ գործողությունների նախաձեռնում, Ադրբեջանը, իհարկե, չի գնա դրան»։

Ալիևը հիշեցրել է, որ Սանկտ Պետերբուրգում կողմերը արձանագրեցին, որ շփման գծում իրավիճակը հանդարտվել է և դա ևս մեկ ապացույց է, որ կարիք չկա հրադադարի խախտման դեպքերը հետաքննող մեխանիզմների ներդրման համար։

Անդրադառնալով հակամարտության բուն խնդրին՝ Ալիևն ասել է. «Հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։ Ադրբեջանի պատմական հողերի վրա Լեռնային Ղարաբաղը երբեք ձեռք չի բերի անկախություն, երբեք չի ստեղծվի հայկական երկրորդ պետականություն։ Սա գլխավոր հարցն է: Ինչ վերաբերվում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին, դա ապագայի հարց է։ Իհարկե, որոշակի կարգավիճակ կարող է տրվել։ Ադրբեջանի կազմում կա Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը։ Եվրոպայում, այլ պետություններում զարգացող փորձեր և տարբեր կարգավիճակներ կան, բայց այդ կարգավիճակը չպետք է խախտի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930