Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հռոմի պապ. Հայոց ցեղասպանությունից բացի այլ բառ չգիտեինք՝ հայկական կոտորածները բնութագրելու համար. The Washington Post

Հունիս 27,2016 11:29

2016թ. հունիսի 24-26-ին առաջին քրիստոնյա երկիր այցելած Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ամփոփել է Հայաստանում անցկացրած երեք օրերը։ Այս մասին տեղեկացնում է The Washington Post-ը։

Պապը մեկնաբանել է, թե ինչու Հայաստանում ևս կիրառեց ցեղասպանություն եզրույթը՝ ասելով, որ դա սովորական այն արտահայտությունն է, որ ինքը կիրառում էր Արգենտինայում, որտեղ շատ ջերմ հարաբերություններ է ունեցել տեղի հայկական համայնքի հետ. «Երբ մենք խոսում էինք հայերի բնաջնջման մասին, բառը, որ մենք օգտագործում էինք, ցեղասպանությունն էր։ Ես այլ եզրույթ չգիտեի»։

Ֆրանցիսկոսն ավելացրել է նաև, որ միայն Հռոմ ժամանելուց հետո է ինքն իմացել նոր արտահայտություններ, ինչպիսիք են Մեծ եղեռն, սարսափելի ողբերգություն և այլն, որոնք փորձում են բնութագրել հայերի կոտորածները։ Պապն ասել է, որ ինքը որոշեց Հայաստանում ևս օգտագործել ցեղասպանություն բառը, որովհետև. «Շատ տարօրինակ կթվար, եթե Հայաստանում ես չասեի դա»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930