Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Նուշը, մեղրը եւ ջուրը մաքրում են պեպենները

Հունիս 27,2016 11:15

Դեմքի պեպենների գույնը թուլացնելու եւ որոշ դեպքերում էլ վերացնելու համար ժողովրդական բժշկությունը մի շարք տարբերակներ է առաջարկում, որոնցից մի քանիսին անդրադարձել ենք: Այսօր առաջարկվում է 30 հատ նուշ գցել 2 բաժակ եռացող ջրի մեջ եւ 10 րոպե եռալուց հետո հանել, կաթիլ-կաթիլ ավելացնել 1 թեյի գդալ եռացրած եւ սառեցրած ջուր եւ 15 գրամ մեղր։ Հեղուկն ամենաքիչը օրական մեկ անգամ քսել դեմքին, թողնել 15 րոպե, հետո լվացվել գոլ ջրով։

Պեպենների դեմ հայտնի բաղադրատոմսերից է մաղադանոսի հյութը, այն առավել օգտակար է, երբ այդ հյութին խառնեք հում կաթ. 1 կապ մաղադանոսը մանր կտրատել, հյութը քամել ու ավելացնել հում կաթ՝ 1:1 հարաբերությամբ։ Խառնուրդը քսել դեմքին, թողնել 15 րոպե եւ լվանալ գոլից մի փոքր տաք ջրով:
Կարելի է փորձել նաեւ հետեւյալ բաղադրատոմսը. 1 հարած ձվի սպիտակուցը, 1 կիտրոնի հյութը, 1 ճաշի գդալ գլիցերինը եւ կես բաժակ որեւէ օդեկոլոն խառնել, ստացված թուրմով մաքրել դեմքը եւ թողնել մեկ ամբողջ գիշեր։

Պատրաստեց
ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

25.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930