Բուխարեստում ավարտվեց նաեւ ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը:
Մրցագորգ դուրս եկած Հայաստանի երեք ներկայացուցիչներից մրցանակային տեղ գրավեց միայն 84 կգ քաշային Սարգիս Հովսեփյանը, որը բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտության մատնեց թուրք Սեմիհ Յազիչիին: Սա մեր երիտասարդ ազատ ոճայինների երկրորդ բրոնզն է Եվրոպայի առաջնությունում: Մեր մյուս երկու ըմբիշները՝ 55 կգ քաշային Մխիթար Գրիգորյանն ու Աշոտ Վելիցյանը՝ 66, անմասն մնացին մեդալներից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ