ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ քարաթափման հետևանքով ժամանակավորապես փակվել է Վերին Լարսի անցակետը: Նախնական տվյալներով անցակետը փակ կլինի մոտ մեկ շաբաթ:
Թերեկ գետի մակարդակի բարձրացման հետևանքով առաջացել է ջրածածկման վտանգ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն