40-70 հազար թոշակ՝ հանուն հայրենիքի զոհվածի ընտանիքին և 400 հազար դրամ թոշակ՝ դատախազին. սա, իհարկե, միակ աղաղակող անարդարությունը չէ մեր երկրում, ոչ էլ միակ անաստված մոտեցումը ՀՀ շարքային քաղաքացիների խնդիրներին:
Սակայն ապրիլյան իրադարձությունները սթափեցնող ազդակ եղան բոլորիս համար ու գուցե, ինչ-որ տեղ ուշացումով, ստիպեցին այլ կերպ մոտենալ մեր բանակին, պետականությանն ու անվտանգությանը վերաբերով հարցերին՝ մեր ամբողջականությունն ապահովող զինվորների ու նրանց ընտանիքների խնդիրներին:
Իմ հեղինակային «Մերոնք» հաղորդաշարը վերաբացելով՝ ես ևս նպատակ ունեմ ուշադրության կենտրոնում պահել այս հարցերը և հնարավորության սահմաններում նպաստել դրանց կարգավորման գործընթացին: Շնորհակալություն առցանց «Առավոտի» տնօրինությանը՝ հարթակ տրամադրելու համար:
Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ
Կարդացեք նաև