Դիվանագիտական տարբեր աղբյուրներից ստացած տեղեկությունների համաձայն՝ Ռուսաստանը փորձում է ղարաբաղյան կարգավորման միջանկյալ լուծում գտնել և հորդորել կողմերին, որպեսզի նրանք ընդունեն այդ առաջարկը:
Մասնավորապես, Վլադիմիր Պուտինն ու Սերգեյ Լավրովը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությանը ծանոթացրել են ռուսական այդ պլանին, որը, ամբողջությամբ նորություն չէ, նոր մոտեցում չէ, բայց որոշակի տարբերություններ ունի նախկինում ներկայացված առաջարկներից: Այդ առաջարկությունը ավելի մոտ է 1997-ի փուլային տարբերակին:
Ղարաբաղյան կարգավորման Պուտինի պլանը ենթադրում է երկու հիմնական փաթեթ.
առաջին. հայկական ուժերը հետ են քաշվում հինգ շրջաններից՝ Աղդամ, Ֆիզուլի, Ջեբրայիլ, Զանգելան, Ղուբաթլու,
Կարդացեք նաև
երկրորդ. Լեռնային Ղարաբաղը ստանում է միջանկյալ ամուր կարգավիճակ, որը չի ենթադրում վերադարձ Ադրբեջանի տարածքային ամբողջականության կազմ, բայց նաև չի ենթադրում անկախ կարգավիճակ տեսանելի ապագայում՝ կամարտահայտության ճանապարհով:
Թաթուլ Հակոբյան
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում