Հունիսի 26-ին, ժամը 17.03-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Գարեգին Նժդեհի և Վարդանանց փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են շտապօգնության «Ford Transit» մակնիշի 633OP61 և «Opel Zafira» մակնիշի 3305GV պետհամարանիշներով ավտոմեքենաները, ինչի հետևանքով շտապօգնության ավտոմեքենան կողաշրջվել է:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ շտապօգնության ավտոմեքենայի վարորդ՝ 1963 թ. ծնված Ռ. Մ.-ը և հերթապահ բուժքույր՝ 1966 թ. ծնված Լ. Ա.-ը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Վանաձոր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Կարդացեք նաև
Փրկարարները ուղղել են շտապօգնության ավտոմեքենան, հոսանքազրկել ավտոմեքենաները և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ:
ՀՀ ԱԻՆ