Եթե Շահեն Հարությունյանին եւս մեկ անգամ բերման ենթարկեն եւ արարքում հանցակազմ լինի, ապա նրա խափանման միջոցը՝ ստորագրությունը, կփոխվի կալանքով: Այսօր այս մասին նրան տեղեկացրել են ոստիկանության այլընտրանքային պատիժների կատարման բաժնում: Նա այնտեղ անցկացրել է 3 ժամ: Շահենին այս անգամ բերման էին ենթարկել Գյումրիում՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար:
«Կանգնած սպասում էի իմ հերթին, որ մտնեմ հրապարակ, ինձ մոտեցան և թևերս բռնելով տարածքից հեռացրեցին Երևանից Գյումրի տեղափոխված հրեշտակների 4-րդ գումարտակը՝ Գեղամ Խաչատրյանի գլխավորությամբ։ Նրանք նշում են, որ չեմ կատարել իրենց օրինական պահանջը եւ չեմ դուրս եկել երթեւեկելի գոտուց: Բայց ինչ երթեւեկելի գոտի, եթե այդ փողոցները փակ էին, ոչ մի մեքենա չկար: Ես Շիրակի ոստիկանապետին էլ հարցրեցի, ինչի՞ եք ինձ տանում, ի՞նչ եմ արել, նա պատասխանեց՝ ոչ մի բան ուղղակի գնում ենք»:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում