Հռոմի պապը մոտ հինգ րոպե ուշացումով ժամանեց «Զվարթնոց» օդանավակայան: Նրա հետ էին նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը, առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, կաթողիկոս Գարեգին Բ-ն: Տեղի ունեցավ պատվիրակությունների հրաժեշտի արարողությունը՝ Սերժ Սարգսյանը եւ Գարեգին Բ-ն մոտեցան Վատիկանից եկած պատվիրակությանը, իսկ՝ Հռոմի պապը՝ Հայաստանի պատվիրակությանը: Հայկական պատվիրակության կազմում էին Վատիկանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Միքայել Մինասյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Զվարթնոց օդանավակայանում էր նաեւ պատվո պահակախումբը, հնչեցին Հայաստանի Հանրապետության եւ Վատիկանի օրհներգները: Ֆրանցիսկոս պապը նախագահի, առաջին տիկնոջ եւ կաթողիկոսի հետ կարմիր գորգով մոտեցավ ինքնաթիռին: Բարձրանալով ինքնաթիռ՝ նա վերջին անգամ իր օրհնությունը տվեց, ի պատասխան դրան նախագահը եւ առաջին տիկինը ձեռքով արեցին նրան:

Farewell ceremony for Pope Francis takes place at ‘Zvartnots’ international airport of Yerevan, Armenia 26 June 2016
Առաջին քրիստոնեական երկիր կատարած եռօրյա ուխտագնացության ընթացքում Հռոմի պապը այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր, Երեւանի Հանրապետության հրապարակում էկումենիկ արարողություն և խաղաղության աղոթք էր կատարել, այցելել էր նաեւ Գյումրի, Էջմիածին:
Կարդացեք նաև

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ