Հռոմի պապ Ֆրանցիսկոսը առաջին քրիստոնյա երկիր կատարած այցի վերջին օրն է: Այսօր առավոտյան նա մասնակցել է Գարեգին Բ-ի մատուցած պատարագին, իսկ քիչ առաջ նա այցելեց Խոր Վիրապի վանք:
Պապը կաթողիկոս Գարեգին Բ-ի, Վատիկանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Միքայել Մինասյանի եւ մի խումբ եկեղեցականների ուղեկցությամբ մտան վանք: Այնտեղ Պապը գլուխը կախ, աչքերը փակ լուռ աղոթեց:
Կարդացեք նաև
Հանվեց լույսով վառված կանթեղը, որից Հռոմի պապը եւ կաթողիկոսը իրենց մոմերը վառեցին: Որոնցով էլ երկու հովվապետերը այդ մոմերով վառեցին կանթեղ, որը Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ընծայում է վանքին: Ինչից հետո հոգեւորական թափորը ուղեկցեց Հռոմի պապին եւ Գարեգին Բ-ին բիբլիական Արարատ նայող դիտահարթակ: Այնտեղ Հռոմի պապը գլուխը խոնարհեց եւ օրհնեց: Գարեգին Բ-ն եւ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը աղավնիներ բաց թողեցին հայ-թուրքական սահմանի ուղղությամբ:
Սա Հռոմի պապի վերջին միջոցառումն էր Հայաստանում, այսպիսով՝ ավարտվեց Հռոմի պապի ուխտագնացությունը առաջին քրիստոնյա երկիր:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ