Այսօր` հունիսի 26-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:40-ի սահմաններում Արմավիրի մարզի Այգեկ գյուղի Երևանյան խճուղի 2-րդ տան բնակիչ, 27-ամյա Ռոման Բուդաղյանը Երևան- Էջմիածին ավտոճանապարհի մայրաքաղաքային խճուղու թիվ 39 հասցեի դիմաց իր վարած «Պրիստիժ» տաքսի ծառայությանը պատկանով BYD մակնիշի 33 ՏP 484 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե արգելապատնեշին:
Վթարի հետևանքով ավտոաշտարակի վրա այդ պահին աշխատանքներ կատարող, Երևան քաղաքի Անդրանիկի 11 շենքի բնակիչ 24-ամյա Գոռ Անդրիասյանը և BYD մակնիշի վարորդ Ռ. Բուդաղյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աստղիկ բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջների խումբը` 1 մարտական հաշվարկով, ովքեր քաղաքացիների և Ազգային ժողովի պատգամավոր, «Շմայս» մականվամբ Առաքել Մովսիսյանի օգնությամբ BYD-ի միջից դուրս են բերել ուղևոր, Արմավիր մարզի Այգեկ գյուղի 6/1 փողոցի բնակիչ, 31-ամյա Մառլեն Պետրոսյանին:
Վերջինս Աստղիկ բժշկական կենտրոն տղափոխվելուց կարճ ժամանակ անց, գիտակցության չգալով ` մահացել է:
Կարդացեք նաև
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում