Եվրոպայի չեմպիոն, 77 կգ քաշային ծանրորդ Անդրանիկ Կարապետյանին է փոխանցվել անցած տարի Հյուսթոնում կայացած աշխարհի առաջնության բրոնզե մեդալը:
Անդրանիկը 1015 թվականի աշխարհի առաջնությունում փոքր բրոնզ էր նվաճել պոկում վարժությունում, իսկ երկամարտում 363 կգ արդյունքով բավարարվել էր չորրորդ տեղով: Սակայն Համաշխարհային հակադոպինգային կազմակերպությունը աշխարհի առաջնության մասնակից 24 մարզիկների մոտ արգելված նյութեր էր հայտնաբերել: Նրանց մեջ էր նաեւ Անդրանիկ Կարապետյանի քաշային կարգում արծաթե մեդալակիր դարձած հյուսիսկորեացի Կիմ Կվանգ Սոնգը: Վերջինի թեստի փորձանմուշի դրական լինելը հաստատվել է, հետեւաբար նա որակազրկվել է: Իսկ դա նշանակում է, որ Անդրանիկ Կարապետյանը Ռիո դե Ժանեյրոյում հանդես կգա որպես աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ