Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության մասնակիցները Բուխարեստում այսօր կշարունակեն պայքարը Եվրոպայի առաջնությունում:
Ռումինիայի մրցագորգում գոտեմարտելու են Հայաստանի երեք ներկայացուցիչներ, որոնք բոլորն էլ վիճակահանությամբ պայքարն սկսում են 1/8 եզրափակչից: 55 կգ քաշային Մխիթար Գրիգորյանի առաջին մրցակիցը թուրք Սաբան Կիզիլտասն է, Աշոտ Վելիցյանը գոտեմարտելու է ալբանացի Ջեմալ Ռուշեն Ալիի, իսկ Սարգիս Հովսեփյանը (84 կգ)՝ բուլղարացի Էվելին Սվետլինով Ռուսեւի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ