Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր Հանրապետության հրապարակում Հռոմի Ֆրանցիսկոս պապի մասնակցությամբ տեղի ունեցավ էկումենիկ արարողություն եւ Խաղաղության աղոթք:
Հրապարակին հարակից հատվածներում ստեղծվել էին անցակետեր. ոստիկանները ստուգում էին քաղաքացիների մոտ վտանգավոր իրերի եւ նյութերի առկայությունը եւ դրանք պահում անցակետերում: Քաղաքացիները հրապարակից դուրս գալուց էին վերցնում իրենց իրերը, հիմնականում` մկրատներ եւ գրպանի դանակներ, կտրող-ծակող այլ իրեր:
Կարդացեք նաև
Չնայած հերթին` դժգոհողներն իրականում շատ չէին: Ոստիկաններն անգամ կատակում էին փոքրիկների եւ նրանց ծնողների հետ, ասելով` «ստուգենք` երեխան զենք ունի՞»:
Ի դեպ, Ամիրյան փողոցի` Հանրապետության հրապարակին հարող հատվածում զուգարաններ էին տեղադրված, ինչը զարմացրեց որոշ օտարերկրացիների:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ