Այսօր Հանրապետության հրապարակում Հռոմի Ֆրանցիսկոս պապի մասնակցությամբ կայացած էկումենիկ արարողությանը եւ Խաղաղության աղոթքին մասնակցելու էին եկել նաեւ մի խումբ արցախցիներ, այդ թվում` ապրիլյան պատերազմում զոհվածների երեխաներ: Երեւանյան այցի նախաձեռնությունն «Արցախի» «Մայրություն» հ/կ-ինն էր, որը ստեղծվել է Արցախյան շարժման սկզբում:
«Եկել ենք ուխտի, որը մեզ համար մեծ նշանակություն ունի: Սա պատմական օր է մեզ համար, առաջին անգամ ենք տեսնում Հռոմի Պապին եւ լսում նրա` հանուն խաղաղության աղոթքը: Այդ խաղաղության համար զոհվեին մեր տղաները եւ այդ խաղաղության համար է պայքարում Արցախը: Մենք խաղաղության համար ենք պայքարում եւ պատերազմ չենք ուզում»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց հ/կ ղեկավար Հասմիկ Միքայելյանը:
Կարդացեք նաև
Հավելենք, որ Արցախից ժամանակ դպրոցականներն այցելել են Երեւանի մի շարք գիտամշակութային հաստատություններ, հանդիպել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի սաների հետ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ