Հայաստանցի 74 կգ ըմբիշ Տիգրան Մնացականյանը Բուխարեստում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում բրոնզե մեդալի համար պայքարում 5-2 հաշվով հաղթեց Ֆազիլ Յերիլմազին:
Թուրք ըմբիշն այնքան ծանր տարավ հայից կրած պարտությունը, որ գոտեմարտի ավարտից հետո նախ օդում թողեց հայաստանցու պարզած ձեռքը, այնուհետեւ, խախտելով մարզական էթիկայի բոլոր կանոնները, այդպես էլ հրաժարվեց կատարել մրցավարի՝ ձեռքսեղմումով մրցակցին շնորհակալություն հայտնելու պահանջը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ