18:00-ից մինչ այս պահը քաղաքացիների հոսքը դեպի Հանրապետության հրապարակ չի դադարում: Հռոմի պապին տեսնել ցանկացողներն այնքան շատ են, որ հրապարակին հարակից փողոցներում ստեղծված անցակետերում կուտակումներ են: Ոստիկանները ստուգում են քաղաքացիներին, կատարում պայուսակների զննություն, ինչից հետո միայն նրանց թույլատրվում է մուտք գործել Հանրապետության հրապարակ:
Ամիրյանի` արգելապատնեշներով առանձնացված հատվածներից մեկում հերթ կանգնած մի խումբ քաղաքացիների նյարդերը տեղի տվեցին: Նրանք բղավում էին ոստիկանների վրա, պահանջում իրենց ներս թողնել, ոստիկաններն էլ իրենց հերթին քաղաքացիներին հորդորում էին մոտենալ անցակետին, ստուգվել եւ նոր միայն մուտք գործել հրապարակ:
Կարդացեք նաև
Մի կին հատկապես զայրացավ, երբ ոստիկաններն ընդառաջ գնալով երեխաների հետ եկած քաղաքացիների խնդրանքին` ներս թողեցին փոքրիկներին եւ մի հղի կնոջ:
«Հղի կնոջն էլ ստուգեք», «Եկել ենք ոստիկանների դեմքը տեսնենք, փոխանակ Հռոմի պապին տեսնենք»,-բղավեցին մի քանի քաղաքացիներ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ