Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Հանրապետության հրապարակում է: Նա Գարեգին Բ-ի հետ կարմիր գորգի վրայով եկեղեցական թափորով շարժվեց դեպի բեմ՝ օրհնելով հավաքվածներին: Վերջիններս թափահարում էին Պապի այցելության խորհրդանշանով դրոշակները եւ փորձում էին ֆիքսել Պապի յուրաքանչյուր քայլ, իսկ ավելի համարձակները փորձում էին ստանալ Հռոմի պապի եւ Գարեգին Բ-ի օրհնությունը: Մի երեխա կարողացավ մոտենալ Պապին: Անվտանգության աշխատակիցները փորձում էին տղային հեռու պահել, սակայն Պապը գրկեց նրան եւ իր օրհնությունը տվեց:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը եւ Գարեգին Բ-ն ողջունեցին նախագահ Սերժ Սարգսյանին եւ առաջին տիկին Ռիտա Սարգսյանին եւ բարձրացան բեմ, որտեղ էլ կմատուցեն էկումենիկ արարողությունը եւ խաղաղության աղոթքը:
Հանրապետության հրապարակում էին նաեւ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը եւ այլ քաղաքական եւ հոգեւոր գործիչներ:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ