ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել այսօր՝ հունիսի 25-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, Գյումրիի կենտրոնական հրապարակի մոտակայքից ոստիկանության աշխատակիցների կողմից Շահեն Հարությունյանի առևանգման վերաբերյալ:
Ոստիկանության աշխատակիցները, անօրինական կերպով և առանց որևէ հիմնավորման, նրան նստեցրել են մեքենան և տեղափոխել ՀՀ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ գլխավոր վարչություն:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջում է անհապաղ միջոցներ ձեռնարկել և դադարեցնել Շահեն Հարութունյանի նկատմամբ ապօրինի գործողությունները՝ պատասխանատվության ենթարկելով ակնհայտ հանցագործություն կատարած ոստիկանության աշխատակիցներին և վերջիններիս հրաման տված անձանց:
Հանցագործության մասին հաղորդումը՝ այստեղ:
Կարդացեք նաև
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ