Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Տիգրան Մանսուրյանի եւ Հռոմի պապի հետ իր լուսանկարը ու գրել է.
«Աննկարագրելի զգացողություն է, երբ հայրենի հողի վրա ոտք դնելուց երեք ժամ հետո արժանանում ես այսօրինակ երջանկության:
Աղոթքներդ առ Աստված, ի խաղաղություն և բարօրություն իմ տառապած ժողովրդի, ՄԵԾ ՄԱՐԴ և ԻՐԱԿԱն ՔՐԻՍՏՈՆՅԱ…»:
Լավ է չի հայտարարում, թե իրենք նախօրոք ժամադրվել էին, Պապն էլ ոտքը օդակայանում կախ էր գցել, որ երջանկանա այդ կնոջը տեսնելով: Պապի Հայաստան այցի, մասնավորապես օդակայանում գտնվելու ժամանակ շատերին է հաջողվել հանդիպել, ժպտալ, ողջունել Պապին…. և ոչ ոք այդ փաստը դրոշակ սարքած մեջլիս չի մտել… Դարձյալ հիվանդագին, ծիծաղելի ինքնագովազդ…