ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում արել է հետեւյալ գրառումը.
Ձուկ կամ Ձկնկուլ մականունով հայտնի Արմեն Իսրայելյանի հրապարակած փաստերը, կրկնում եմ, գոյություն ունեն անկախ նրանից՝ նա դրանք պնդում է, թե ոչ:
Եթե չլիներ անձամբ Սերժ Սարգսյանի հովանավորությունը, երկուշաբթի օրը սկսվող արտահերթ նիստի օրակարգի առաջին հարցը պետք է լիներ Սամվել Ալեքսանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելը, քանզի սրա համար լիուլի փաստեր տվել է պարոն Իսրայելյանը:
Ինչ վերաբերվում է Ձուկ կամ Ձկնկուլ մականունով հայտնի Արմեն Իսրայելյանին, հիմա նա ինքը իր դեմ է ցուցմունք տալիս:
Կարդացեք նաև
https://www.youtube.com/watch?v=E50xdyJrHAw
Կարծում եմ՝ նրան խաբելով տանում են մի ճանապարհով, որը հնարավորություն կտա իր վրա դնել սուտ մատնության մեղադրանք, եւ մի հինգ տարով ուղարկել համապատասխան վայրեր:
Գոնե մեկը Ձուկ կամ Ձկնկուլ մականունով հայտնի Արմեն Իսրայելյանին պետք է հուշի այս հեռանկարի մասին: