Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լեւոն Մկրտչյան. «Հասարակության դեմոկրատացումը խնդիրների լուծման ճանապարհն է»

Հունիս 25,2016 18:05

Եվրասիա միջազգային համալսարանում միջազգային գլոբալ գիտաժողովի երկրորդ օրն է ընթանում։ «Համաշխարհային խաղաղության տեղական արմատները» թեմայով երկօրյա գիտաժողովի նպատակն է կատարել հակասական և գրեթե անհամատեղելի միտումների վերաբերյալ վերլուծություններ ու բացահայտումներ, ստեղծել երկխոսություն քաղաքական նույն խնդիրը միավորող երկրների միջև:

Գիտաժողովը կազմակերպվել է Սթոնհիլ քոլեջի (Մասաչուսեթս, ԱՄՆ), Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (Հայաստան) և Եվրասիա միջազգային համալսարանի ջանքերով:

Գիտաժողովի աշխատանքներին մասնակցեց նաև ՀՀ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Նախարարը, ողջունելով հյուրերին,  շնորհակալություն հայտնեց գիտաժողովի կազմակերպիչներին և հրավիրյալ օտարերկրյա փորձագետներին` «Համընդհանուր խաղաղության տեղական արմատները» թեմայով հիմնախնդիրներին առնչվող համաժողովին մասնակցելու և գիտական զեկուցումներով հանդես գալու համար:

Նա մասնավորապես ընդգծեց, որ գիտաժողովին բարձրացված հարցերը կարևոր են ոչ միայն  մեր հանրապետության, այլ նաև ողջ աշխարհի համար: Ավելին, գիտական այս նախաձեռնությունն ունի նաև ուսուցման արդյունավետության բարձրացմանը նպաստող նպատակ:

Անդրադառնալով կրթության առաքելությանը՝ նախարարը նշեց. «Կրթված մարդ» հավաքական հասկացության մեջ երկու կարևոր բազիս է դրված՝ ազատ մտածողություն՝ ազատ գործող անհատ և պատասխանատվություն հասարակության առջև: Կրթված մարդը հասարակությունը տանում է իր հետևից, իսկ մարդն առանց կրթության վտանգավոր է հասարակության համար»: Նախարարը հավելեց, որ մեր առջև ծագած խնդիրները լուծման մեկ ճանապարհ ունեն՝ հասարակության դեմոկրատացում:

Եզրափակելով խոսքը՝ Լևոն Մկրտչյանը հաջողություն մաղթեց Եվրասիա միջազգային համալսարանի ուսանողներին և դասախոսական կազմին, վստահեցնելով, որ մեր երկրի հաջողությունը նաև նմանատիպ ուսումնական հաստատություններից է կախված, որտեղ սովորող ուսանողները հստակ դիրքորոշում, բարձր գիտակցություն ունեցող անհատներ են, հետևաբար նաև՝ հասարակության առողջ և դեմոկրատ սերունդ:

Նախարարը համալսարանի ղեկավարության հետ շրջեց, ծանոթացավ ուսումնական և գիտական աշխատանքների կատարման պայմաններին, քննարկեց կրթական ծրագրերի հետագա բարելավմանն առնչվող մի քանի կարևոր առաջարկություններ՝ Սթոնհիլ քոլեջի ուսանողների անցկացրած մասնագիտական պրակտիկայի ծրագրի վերաբերյալ:

Գիտաժողովը շարունակեց ծրագրով նախատեսված աշխատանքները:

Համաժողովի երկրորդ օրվա բանախոսներն էին Բաբկեն Դեր-Գրիգորյանը (Լոնդոնի տնտեսագիտության դպրոց, ՄԲ), Ռիչարդ Գիրագոսյանը (Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն, ՀՀ), Ստեփան Խզրթյանը (Բանակցության երևանյան կենտրոն, ՀՀ), Գևորգ Տեր-Գաբրիելյանը (Եվրասիա համագործակցություն հիմնադրամ, ՀՀ), Փիթեր Ուբերտասսիոն (Սթոնհիլ քոլեջ, ԱՄՆ), Բենջամին Քոլը (Սթոնհիլ քոլեջ, ԱՄՆ), Աննա Օհանյանը (Սթոնհիլ քոլեջ, ԱՄՆ), Իզաբելլա Սարգսյանը (Եվրասիա համագործակցություն հիմնադրամ, ՀՀ):

Յուրաքանչյուր զեկուցող հանդես եկավ նոր մոտեցումներով , իսկ առանձին դեպքերում նաև սկսած հետազոտությունը հետագայում շարունակելու համար անհրաժեշտ առաջարկություններով: Առանձնապես հետաքրքրությամբ լսվեց Ռ. Գիրագոսյանի ելույթը և ամփոփիչ հարթակում համաժողովին քննարկված հոդվածների հրատարակմանը նրա կողմից ներկայացվող պահանջները:

Համաշխարհային խաղաղության տեղական արմատները» թեմայով գիտաժողովը նախատեսված է անցկացնել ամեն տարի՝ քննարկման հարթակ ընտրելով Եվրասիա միջազգային համալսարանը, ծառայեցնելով բակալավրիատի և մագիստրատուրայի առաջատար ուսանողների համար որպես մենթորական պլատֆորմ, որտեղ նրանք կարող են համաշխարհային հարցերով զբաղվող մասնագետների և վերլուծաբանների արձագանքը ստանալ:

Եվրասիա միջազգային համալսարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930