Հունիսի 24-ին, ժամը 15.30-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում երեխան ընկել է Ողջի գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչություն օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Կապան-Քաջարան 21-րդ կմ-ում Ողջի գետն է ընկել 2008 թ. ծնված Մ. Ա.-ը:
Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել են ազատ հերթափոխիից 25 փրկարար, ոստիկանության 30 աշխատակից և 50 քաղաքացի:
Կարդացեք նաև
Փրկարարները Կապան-Քաջարան ավտոճանապարհին հարակից 16-րդ կմ-ից մինչև 17-րդ կմ-ը Ողջի գետի երկանքով սահմանել են հերթապահություն:
Հունիսի 25-ին, ժամը 07.02-ից վերսկսվել են որոնողափրկարարական աշխատանքները:
Ժամը 08.07-ին հրշեջ-փրկարարները Կապան-Քաջարան ավտոճանապարհի 20-րդ կմ-ին հարակից հոսող Ողջի գետում հայտնաբերել են Մ.Ա.-ի դին և ժամը 08.18-ին դուրս բերել:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն