Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմնադիր խորհրդարանի գրասենյակի մոտից բերման են ենթարկել 6 քաղաքացու

Հունիս 25,2016 17:02

Քիչ առաջ տեղեկություն տարածվեց, թե ոստիկանները բերման են ենթարկել Հիմնադիր խորհրդարանի մի խումբ անդամների: Aravot.am-ը խնդրեց Հիմնադիր խորհրդարանի մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանին մանրամասնել կատարվածը:

«Քիչ առաջ Գագիկ Եղիազարյանի ընտանիքի անդամների հետ եմ խոսել, ասացին, որ առավոտյան իրենց տուն են այցելել ոստիկանության ծառայողներ եւ ասել են, որ ձեր տղան պիտի բաժին գա: Հայրը ասել է՝ տանը չէ Գագիկը, ինչի՞ մասին է խոսքը, նրանք ասել են, որ ահազանգ կա ինչ-որ հանցագործության մասին: Այնուհետեւ բերել են ծանուցագիր, որ ապօրինի կերպով կազմված, որ անհայտ անձի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործով ինչ-ինչ հանգամանքներ պարզելու նպատակով Ձեզ հրավիրում ենք ոստիկանություն, կարծես սրճարան են հրավիրում: Էլի տանը չի եղել Գագիկը, ծանուցագիրը թողել գնացել են:

Հետո քաղաքում իր ընկերների հետ միասին բռնել են Հիմնադիր խորհրդարանի մուտքի մոտ, ես մտածում էի բոլորին նույն տեղն են տարել, պարզվեց, որ չէ՝ տարբեր տեղեր են տարել, օրինակ՝ Վահրամ Պետրոսյանին եւ Ռազմիկ Մանուկյանին տարել են Նոր Նորքի բաժին: Ենթադրում եմ՝ զույգ-զույգ տարբեր բաժիններ են տանում: Գագիկը Մաշտոցի բաժնում է»,- ասաց նա:

Վարուժան Ավետիսյանը մեզ հայտնեց, որ բերման են ենթարկել Վահրամ Պետրոսյանին, Փայլակ Թեւանյանին, Արամ Մանուկյանին, Գագիկ Եղիազարյանին, Գագիկ Մանուկյանին, Ռազմիկ Մանուկյանին: Նա հավելեց, որ վերջիններիս նաեւ հարվածներ են հասցվել. «Ակնհայտ է, որ երիտասարդները մտադրություն են ունեցել մասնակցել ֆլեշմոբին՝ Հռոմի պապին Հայաստանում քաղբանտարկյալների առկայության մասին ներկայացնելու համար: Ունենալով տեղեկատվություն՝ ոստիկանությունը կանխարգելիչ գործունեություն է կատարում:

Բնականաբար, հիմքեր չունի մարդկանց ազատությունից զրկելու, դա անում է ապօրինաբար: Օրինակ՝ Վահրամ Պետրոսյանի հետ քիչ առաջ խոսեցի, ինքը պահանջել է պարզաբանել, թե ինչու են իրեն բերման ենթարկել, ասել են՝ անձը ճշտելու նպատակով: Էլի անհեթեթ, խեղկատակ բռնապետության մասին է վկայում, սա բռնապետություն է, որի դրսեւորումը խեղկատակություն է, ուրիշ ոչինչ»:

Հիշեցնենք, որ նախօրեին ոստիկանությունը Գյումրիում բերման է ենթարկել նաեւ Շահեն Հարությունյանին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Delea says:

    Հին ռուսական մի ասացվածք կա,Ռուսաստանում ձի գողացողին դատում են, իսկ վագոն գողացողին` սենատոր են ընտրում:
    Այդ ասացվածքը հայկական անկախ պետությանը կարելի է վերագրել փոքր-ինչ ձևափոխված. Հայաստանում խոշոր թալանչիներին, երկիրն ավերողներին,քանդողներին
    (Լ.Տ.Պետրոսյան,Ռ.Քոչարյան) պատվավոր թոշակի են ուղարկում, իսկ երկիր կառուցողներին գաղթական են դարձնում կամ էլ գաղութական (Ժ․Սեֆիլյան)
    Եթե առաջին նախագահին փոխարինած երկրորդ նախագահը չգայթակղվեր Լևոնի ճամփով գնալով, և քաղաքական ու իրավական գնահատական տար առաջին նախագահի աշխատանքային ողջ գործունեությանը ապա այսօր մենք ուրիշ Հայաստան կունենայինք:
    Ժողովուրդը, անշուշտ, գոհ կլիներ, եթե Լևոնի հակահայ թալանչիական ողջ էությունը վերջանար Քոչարյանով:

    Ասածս գուցե պարադոքս է, բայց սա է մեր ռեալ իրականությունը:

    Հետևաբար, կարելի է ասել, քաղաքական սպանությունները միշտ էլ պատճառաբանված են և հիմնավոր: Դա իշխանության գալու առաջին փուլն է: Իսկ ամենակարևոր փուլը, թե իշխանության գալուց հետո իշխանավորը ինչպես է լծված ղեկին երկիրը շենացնելու համար: Այ այստեղ կարելի է հաստատ ասել, որ երկիրը շենացնելու հարց չկա Սերժի գլխում: Հարցը մեկն էր` քանդել այն: Քանդել հարուստ, շեն երկիրը: Երկրում ստեղծել հարուստներ և… բոմժեր: Նա չունի տնտեսական տարրական գիտելիքներ, ասենք դրա կարիքն էլ չկա, որովհետև նա Ռուսի գործակալ է, այն էլ որևէ ինքնուրույնություն չունեցող գործակալ: Եվ այդ գործակալը երկրում շարունակում է իր նախնիների ոճը, քաղաքական սպանություններ, որովհետև սպանվողները կշիռ ունեցող մարդիկ էն և խանգարում էն Սերժին ու իր շրջապատի մարդկանց,
    քաղբանտարկյալներ:

    Որևէ ուժ անկարող էր կանգնեցնել հայ մարդուն, անգամ գերագույն գլխավոր հրամանատարն,եթե նա ազգի թշնամին է ուրեմն Հայն կպայքարի այնքան ժամնակ, ինչքան որ հարկավոր է:

    Այն էլ ասեմ, որ մեր ժողովուրդը կգնա ցանկացած ավանտյուրիստի, բայց ոչ երբեք իրեն նվիրվածի հետևից, դա՛ է իմ համոզմունքը:
    Այսօր Ժ,Սեֆիլյանը դարձավ հերթական անգամ Սերժի քմհաճւյքների զոհը:
    Սերժի դատաստանը շատ դժվար է լինելու:

    Չնայած հանրապետության նախագահը բազմիցս հայտարարել է, թե որոշ ընդդիմադիր ուժեր իր համար պարզապես գոյություն չունեն, այդուհանդերձ, իշխանական լրատվամիջոցների տագնապը եւ ապատեղեկատվությունը վկայում է, որ տվյալ ուժերը հանրապետության նախագահի համար՝ այն էլ ոնց, գոյություն ունեն:
    Մի թեթեվ հավաքույթ, «Ժիրայր» բերդ գնա:
    -Լսի, դու կարող ա՞ ուզում ես ինձ խայտառակ անես աշխարհով մեկ:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930