Հռոմի պապի՝ Գյումրու Վարդանանց հրապարակում մատուցած պատարագից հետո մասնակիցներին բաժանված շշերը հայտնվել էին գետնին. ամենայն հավանականությամբ աղբարկղերը քչություն էին արել: Սակայն տեսնել էր պետք, թե կամավոր երիտասարդ տղաները ինչ սիրով էին գետնից հավաքում շշերը, աղբը, փորձում էին րոպե առաջ կարգի բերել այն հրապարակը, որով Սրբազան Քահանայապետն էր անցել:
Պատարագից հետո Գյումրու կենտրոնում քար լռություն էր, թեեւ կենտրոնական շուկան ու հարակից խանութները բաց էին, մարդիկ էլ մտնում-ելնում էին, այդուհանդերձ կարծես բոլորն այս պատմական իրադարձության ազդեցության տակ էին:
Կարդացեք նաև
Պատարագից հետո հավատացյալները շրջափակել էին Գյումրու կենտրոնում գտնվող Հայ կաթողիկե Սրբոց Նահատակաց եկեղեցին: Չնայած Հռոմի պապն այնտեղ գնալու է իր՝ Գյումրի կատարած այցի ավարտին, դա չէր խանգարել հավատացյալներին՝ 3 -4 ժամ առաջ եկեղեցու դիմացի կենտրոնական փողոցում արեւի տակ կանգնել ու այստեղ սպասել նրան:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ