Բուխարեստում շարունակվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում 74 կգ քաշային Տիգրան Մնացականյանը երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց:
1/8 եզրափակչում մոլդովացի Պետրու Բուզուլանի արգելքը հաղթահարելուց հետո հայ ըմբիշն այնուհետեւ 5 րոպե 47 վայրկյանում մաքուր հաղթանակ (տուշե) տոնեց Բուլղարիայի ներկայացուցիչ Միխայիլ Իլիեւ Գեորգիեւի նկատմամբ ու մտավ կիսաեզրափակիչ: Այստեղ Տիգրանի մրցակիցը ռուսաստանցի Զաուր Սիդակովն է:
Այս փուլում Հայկ Բադալյանը (50 կգ) պարտվեց Ուկրաինան ներկայացնող Կամիլ Քերիմովին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև