Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից ադրբեջանցի վետերանները դիմել են Հռոմի Ֆրանցիսկոս պապին։ Այս մասին տեղեկացնում Trend.az լրատվական գործակալությունը։
Դիմումի սկզբում վետերանները հաջողություն են մաղթել Պապին՝ Հայաստան կատարած այցելության ընթացքում և Ֆրանցիսկոսի ուշադրությունը հրավիրել «Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, որը սպառնալիքի տակ է դնում խաղաղ գոյակցության գաղափարը»։
Ադրբեջանցի վետերաններն իրենց դիմումի մեջ նշում են, որ Հայաստանում քարոզվում են ֆաշիստական գաղափարներ. «Դեռևս նախորդ տարի՝ ֆաշիզմի նկատմամբ Հայրենական պատերազմի պատմական հաղթանակի 70-ամյակի նախօրեին, մենք՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերաններս, ահազանգեցինք, Հայաստանում հիտլերյան Գերմանիայի մեղսակիցների հերոսացման կապակցությամբ։ Սրտի կսկիծով մենք ուզում ենք Ձեր ուշադրությունը հրավիրել, թե ինչպես է Հայաստանը փորձում մաքրել Հիտլերի և Հիտլերի մերձավորներին՝ Հայկական լեգիոնի հրամանատարներ Դրաստամատ Կանայանին և Գարեգին Տեր-Հարությունյանին, որոնք հայտնի են որպես գեներալ Դրո և ՆԺդեհ»։
Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից ադրբեջանցի վետերանները խնդրում են Հռոմի Ֆրանցիսկոս պապին «ազդել Հայաստանի իշխանությունների վրա, որպեսզի կանխվեն փորձերը վերակենդանացնել և մեծարել ազգայնամոլ հանցագործներին մասնավորապես ապամոնտաժել Հիտլերի մեղսակից, ֆաշիստական բանակի գեներալ Գարեգին Նժդեհի արձանը»։