Վրաստանը լքելու պահին ձերբակալվել է Ինտերպոլով հետախուզվող Թուրքիայի քաղաքացի։ Այս մասին տեղեկացնում է վրացական Грузия Online լրատվականը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 1987թ. ծնված Թուրքիայի քաղաքացի Ահմեդ Ս.-ն ձերբակալվել է Թբիլիսիի Ինտերպոլի ծառայության աշխատակիցների և այդ երկրի ուժային կառույցների համապատասխան մարմինների իրականացրած համատեղ գործողությունների ընթացքում, երբ Ահմեդ Ս.-ն փորձել է Թուրքիա վերադառնալ՝ Թբիլիսի-Ստամբուլ չվերթի միջոցով։
Վրաստանի ներքին գործերի նախարարության հաղորդած տվյալների համաձայն՝ Թուրքիայի քաղաքացին մեղադրվում է Թուրքիայի Քրեական օրենսգրքի 197-րդ հոդվածի առաջին մասով՝ արտարժույթի կեղծում։ Սպասվում է, որ վրացական իշխանությունները պետք է արտահանձնեն Ահմեդ Ս.-ին Թուրքիային, որի համար էլ այժմ կատարվում են օրենքով սահմանված կարգով անհրաժեշտ գործընթացները։
Կարդացեք նաև