Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Անվճար բուժօգնություն՝ դժվարամատչելի հետազոտություններով

Հունիս 25,2016 12:54

Ավան վարչական շրջանը «Խութ» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ վարչական շրջանի բնակիչների համար անցկացրել է հերթական ու արդեն ավանդական դարձած առողջապահական ակցիան: Ծրագրի շրջանակում բնակչության սոցիալապես խոցելի խմբերին հնարավորություն է ընձեռվել անվճար օգտվելու բժշկական մի շարք դժվարամատչելի հետազոտություններից, այդ թվում՝ արյան կենսաքիմիական անալիզներ, սիրտ-անոթային, որովայնային և կրծքագեղձի, շաքարային դիաբետի ախտորոշման հետազոտություններ, ինչպես նաև կանխարգելման միջոցառումներ: Մեկօրյա ակցիային այս անգամ նախապես հերթագրվել ու լաբորատոր և գործիքային հետազոտություններ է անցել 150 քաղաքացի:

Ընթացող աշխատանքներին հետևել է ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը:

«Արդեն ավելի քան 10 տարի անցկացվող անվճար բուժօգնության ծրագիրը հիմնադրամի նախագահ, քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ է և տարվա ընթացքում կրում է պարբերական բնույթ: Այն սոցիալական կարևոր նշանակություն ունի մեր բնակիչների համար»,-նշել է Ռոբերտ Սարգսյանը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930