Հայաստան է ժամանել Հռոմի Ֆրանցիսկոս Առաջին Պապը: Այցի նշանակությունը կարիք չունի ավելորդ մեկնաբանությունների: Նրանք, ովքեր պատկերացնում են, թե ով է Հռոմի Պապը, ինչ նշանակության, մասշտաբի կարգավիճակ է դա համաշխարհային պատմության համար՝ թե՛ կրոնական, թե՛ քաղաքական, թե՛ քաղաքակրթական իմաստով, ավելորդ մեկնաբանությունների կարիք իսկապես չունեն, իսկ ովքեր չունեն պատկերացում, հազիվ թե մի քանի ավելորդ նախադասությունն ինչ-որ բան ասի նրանց:
Ֆրանցիսկոս Առաջին Պապի այցը այս առումով լինելով չափազանց կարևոր նշանակության, ըստ էության նաև մեզ հերթական անգամ հիշեցնում է այն պատմական խնդիրն ու առաքելությունը, որ մենք արդեն քառորդ դար թողնում ենք կիսատ, որ մենք արդեն քառորդ դար քնեցնում ենք մեր եզակի հաջողությունների դափնիների վրա:
Ի՞նչ է մնալու Պապի այցից հետո Հայաստանում կամ ի՞նչ ուղերձ է Պապը տանելու Հայաստանից իր հետ: Սա հարցերի հարցն է այսօր:
Մուսա Միքայելյան
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում
Լուսանկարը՝ Դավիթ ՀԱԿՈԲՅԱՆԻ