Լրահոս
Օրվա լրահոսը

Գերմանիայի ԱԳ Նախարար. Մենք պետք է ընդունենք Բրիտանիայի կայացրած որոշումը. The Telegraph

Հունիս 25,2016 12:33

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը անդրադարձել է 2016թ. հունիսի 23-ին Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած հանրաքվեի արդյունքներին, որով հայտնի է դարձել, որ բրիտանացիների մեծ մասը կողմ է, որպեսզի Բրիտանիան դադարեցնի անդամակցությունը Եվրամիությանը։ Այս մասին տեղեկացնում է բրիտանական The Telegraph-ը։

Շտայնմայերը մասնավորապես ասել է, որ Բրիտանիայի անդամակցության դադարեցումից հետո սպասվում են բավականին ծանր աշխատանքներ, բայց Եվրոպան պետք է ընդունի Բրիտանիայի կայացրած որոշումը։ Գերմանիայի ԱԳ նախարարն ասել է, որ ինքը կոչ է արել Եվրամիության հիմնադիր 6 պետությունների ԱԳ նախարարներին հավաքվել առաջիկայում Լյուքսեմբուրգում, որպեսզի միասին կարողանան վերակազմավորել ուժեղ Եվրոպան։

Աղբյուրի փոխանցմամբ՝ այս օրերին գերմանական պաշտոնյաների արտահայտած մտքերը վկայում են այն մասին, որ Եվրոպան ցանկանում է ոչ թե ռևանշ վերցնել Մեծ Բրիտանիայից, այլ կենտրոնանալ միության համար կենսական նշանակություն ունեցող մի շարք ոլորտների ամրապնդման հարցերի վրա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930