Լրահոս
Օրվա լրահոսը

Բրիտանացիներն անհանգստացած են՝ կարո՞ղ է արդյոք Մեծ Բրիտանիան մասնակցել Եվրատեսիլին. The Independent

Հունիս 25,2016 12:26

2016թ. հունիսի 23-ին կայացած հանրաքվեից հետո պարզ դարձավ, որ բրիտանացիների մեծ մասը ցանկանում է, որ Մեծ Բրիտանիան դադարեցնի անդամակցությունը Եվրամիությանը։ Հանրաքվեից հետո բնակչության շրջանում առաջացել են որոշակի հարցեր, որոնց անդրադարձել է բրիտանական The Independent-ը։

Աղբյուրը նշում է, թե բրիտանացիներին սկսել է անհանգստացնել՝ կարո՞ղ է արդյոք Մեծ Բրիտանիան մասնակցել Եվրատեսիլ միջազգային երգի մրցույթին։ Թեմային անդրադարձել է նաև Մեծ Բրիտանիայի դեռևս գործող վարչապետ Դևիդ Քեմերոնը, որին հարց են ուղղել՝ խնդրելով ասել, թե ո՞րն է եղել վատագույն այն բանավեճը, որ լսել է Եվրամիության անդամակցությանը կողմ և դեմ արտահայտվողների միջև։ Հարցին ի պատասխան, Քեմերոնն ասել է, որ այդ թեմայով իր լսած ամենավատ բանավեճը եղել է այն մասին, թե կարո՞ղ են արդյոք հանրաքվեի արդյունքները ազդել Մեծ Բրիտանիայի մասնակցությանը Եվրատեսիլին։ Շարունակելով միտքը՝ Քեմերոնն ավելացրել է. «Հաշվի առնելով, որ Իսրայելն ու Ադրբեջանը, կամ որևէ այլ պետություն, որն ապրում է Եվրոպայի հարևանությամբ, նույնիսկ Ավստրալիան, կարող է մասնակցել, ես կարծում եմ, որ մենք բավականին ապահով ենք այդ հարցում»։

Աղբյուրը նշում է նաև, որ Եվրամիությունից դուրս գալը որևէ կերպ չի կարող խանգարել, որպեսզի Մեծ Բրիտանիան շարունակի մասնակցել Եվրոպայում հանրահայտ Եվրատեսիլ երգի միջազգային մրցույթին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930