Բուխարեստում այսօր մեկնարկեց ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը:
Հայաստանից արդեն մրցագորգ մտել են 50 կգ քաշային Հայկ Բադալյանը, որը որակավորման առաջին գոտեմարտում 2:09 րոպեում բացահայտ առավելությամբ շարքից դուրս բերեց հունգարացի Զոլտան Բալոկին եւ 96 կգ քաշային Ռազմիկ Պողոսյանը, որը պարտվեց գերմանացի Իլյա Մատուհինին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ