ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներից Գյումրու Վարդանանց հրապարակում այս պահին Հռոմի պապի կողմից մատուցվող պատարագին մասնակցում են գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:
Նրանք նստած են Վատիկանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանի կողքին, խորանի դիմաց բարձրաստիճան հյուրերի համար տեղադրված առաջին շարքի աթոռներին: Մասնակցում են նաև ԱԺ պատգամավորներ, մեծ թվով մտավորականներ, պատարագի են եկել նաև Գյումրու տարբեր փողոցներում ու Սուրբ Յոթվերք եկեղեցու դիմաց մուրացկանությամբ զբաղվող կանայք ու տղամարդիկ:
Կարդացեք նաև
Նկատենք, որ նրանք այսօր հրապարակի ճանապարհն են ցույց տալիս օտարերկրյա հյուրերին, որ հանկարծ չմոլորվեն, իրենց քաղաքում լավ զգան: Նկարահանումների հետ կապված որոշակի անհարմարություններ են ստեղծվել օպերատորների համար. Նկարահանումների համար Հոկտեմբեր կինոթատրոնի դիմաց ընտրված տեղանքը բավական հեռու է խորանից, շատերը սկսել են նկարահանումներ անել Հոկտեմբեր կինոթատրոնի ներսում լրագրողներին տրամադրած սրահի էկրանից: Մարդիկ անհամբեր սպասում են, թե երբ է Հռոմի պապը շրջելու հրապարակում ու շփվելու իրենց հետ:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ