TRACECA տրանսպորտի համագործակցության Ադրբեջանի մասով ծրագրի ազգային քարտուղար Աքիֆ Մուստաֆաևը նշել է, որ Իրանը կարող է օրեկան 3 միլիոն տոննա ապրանք տեղափոխել Եվրոպա՝ Ադրբեջանի և Վրաստանի միջոցով։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՌԻԱ» լրատվական գործակալությունը։
Մուստաֆաևի խոսքերով` այդ ճանապարհը կարող է փոխարինել Իրան-Թուրքիա-Եվրոպա ճանապարհին։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ ավելի վաղ պաշտոնական Թեհրանը հայտարարել էր Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումներ իրականացնելու իր ծրագրերի մասին։ Մուտաֆաևի խոսքերով` բեռնափոխադրումների նոր ճանապարհների որոնումը պայմանավորված է Թուրքիայի ներքին և արտաքին անկայուն իրավիճակով, որը կարող է ցանկացած պահի խնդիրներ առաջացնել Իրանից Եվրոպա բեռնափոխադրումներ իրականացնելու համար։