Այսօր Ռումինիայի մայրաքաղաքում մեկնարկում է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:
Առաջին օրը մրցագորգ մտնելու են 50, 60, 74 եւ 96 կգ քաշայինները: Կշռման արարողությունից եւ վիճակահանությունից հետո Հայաստանի ներկայացուցիչներից երկուսը պայքարն սկսելու են որակավորման փուլից, երկուսը՝ 1/8 եզրափակչից:
Որակավորման փուլում 50 կգ քաշային Հայկ Բադալյանը գոտեմարտելու է Հունգարիան ներկայացնող Զոլթան Բալոկի, 96 կգ քաշային Ռազմիկ Պողոսյանը՝ գերմանացի Իլյա Մատուհինի հետ: Հայաստանցի մյուս երկու ըմբիշների զույգերն են. 60 կգ՝ Գեւորգ Թադեւոսյան-Ալի Ռահիմզադե (Ադրբեջան), 74 կգ՝ Տիգրան Մնացականյան-Դենիս Պավլով (Ուկրաինա):
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև