Մեզ` Հռոմի պապին հյուրընկալող Հայաստանի ու հայաստանցիներիս համար կարևոր է ոչ միայն՝ լսել նրա ուղերձները, այլև՝ գոնե այս օրերին փորձել հասկանալ՝ որքանո՞վ ենք մենք՝ որպես պետություն, որպես քրիստոնեությունն առաջինն ընդունած ժողովրդի հետնորդներ, մեր մեջ կրում իրական քրիստոնեական արժեքները, որքանո՞վ ենք հավատարիմ սրբազան պատվիրաններին, որքանո՞վ ենք մարդասեր իրականում՝ բովանդակության, և ոչ թե՝ ձևի մեջ: Սրանք անհատական, անձնային կատեգորիաներ են, բայց անխուսափելիորեն ունենում են նաև հանրային, պետական հետևանքներ:
Հայաստանին, հայ ժողովրդին այսօր, երևի ամեն ինչից առավել, պակասում է այդ հույսը, որը, հուսանք, Հռոմի պապը ոչ միայն կբերի իր հետ, այլ նաև կտանի Հայաստանից:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում