Հունիսի 25-ին, ժամը 00.00-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Եղեգնուտ գյուղում քաղաքացին մոլորվել է գյուղի թունելի մոտակա անտառում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 01.28-ին փրկարարները Վահագնաձոր և Եղեգնուտ գյուղերի միջև ընկած անտառում հայտնաբերել են 1930 թ. ծնված Ռ. Մ.-ին, ում (մոտ 2 կմ գրկած վիճակում սարը բարձրանալով) տեղափոխել են Եղեգնուտ գյուղ և հանձնել ոստիկանության աշխատակիցներին ու հարազատներին. հոսպիտալացման կարիք չի եղել:
ՀՀ ԱԻՆ